Ռեստորանի հսկայական կարմիր գդալը գողացել են

Dairy Queen ռեստորանը (Ֆենիքս, Արիզոնա, ԱՄՆ) հաճախորդների շրջանում հայտնի էր ոչ միայն իր խոհանոցով, այլև իր անսովոր ձևավորմամբ։

 

Շենքի մոտ հանրային ցուցադրության է դրվել կարմիր գդալ, որի երկարությունը կազմել է 4,5 մետր։ Բայց որոշ այցելուներ գայթակղվեցին հսկայական գդալով և գողացան այն՝ թողնելով հաստատության տերերին զարմանալ տարօրինակ հանցագործության վրա:    

 

Ամուսիններ Պուջան և Ռամանը հայտարարություն են գրել ոստիկանություն, բայց նաև հավելել են, որ այն անձը, ով հետ է կհանձնի  գդալը, նրան ոչ մի հարց չի տրվի։ 

 

Միևնույն ժամանակ, Պուջան և Ռամանը մտադիր են ռեստորանի անձնակազմին  նոր շապիկներ պատրաստել, որոնց վրա գրված կլինի «Ո՞ւր է իմ գդալը»:

 

Քաղաքականություն

Պատահարներ