Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում 2 սմ-ով բարձրացել է

Սևանա լճի մակարդակը մարտի 27-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի մամուլի ծառայությունը։

 

«Սևանա լճի մակարդակնապրիլի 2-ի դրությամբ կազմում է` 1900.32մ, որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 4 սմ-ով»,–ասված է հաղորդագրությունում։

 

Արփա-Սևան ջրատարով մարտի 27-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.654 մլն. մ³, իսկ հունվարի 1-ից ապրիլի 2-ը ներառյալ՝ 7.965մլն. մ³:

 

 

 

 




 

Քաղաքականություն

Պատահարներ