ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքուն պնդում է, որ երկու գյուղեր անցել են իրենց վերահսկողության տակ

Ըստ պաշտոնական Բաքվի`  մարտի 25-ին իրականացված գործողության արդյունքում վերահսկողություն են հաստատել Շուշիի շրջանի երկու «նախկին ադրբեջանաբնակ գյուղերի» հանդեպ։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվականները:

 

«Այդ գործողության արդյունքում Շուշիի շրջանի երկու գյուղեր, ինչպես նաև հարակից բարձունքներն ու տարածքները գտնվում են Ադրբեջանի բանակի վերահսկողության տակ»,- հաղորդում է АPA գործակալությունը։

 

 

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը մարտի 30-ի կառավարության նիստում ասաց, որ Արդբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները,  խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության առաջին կետը, Շուշիի շրջանում հատել են շփման գիծն ու զբաղեցրել 20/54 բարձունքն ու սկսել ինժեներական աշխատանքներ։ Այդ բարձունքից Ադրբեջանը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն գյուղերին կապող ճանապարհը։

Քաղաքականություն

Պատահարներ