Քննչական մարմիններում վարչության պետերի ազատման շարք է սպասվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քննչական մարմիններում վարչության պետերի ազատման շարք է սպասվում առաջիկայում:

 

Բանն այն է, որ դատախազներն ու քննիչները լուրջ բախումների մեջ են, ու լարվածությունն այն աստիճան է խորացել, որ անգամ ցանկացած քրեական վարույթի շրջանակներում, երբ նախատեսվում է հանդիպում քննիչների ու դատախազների միջեւ, նրանք չեն հանդիպում, իսկ գրավոր փաստաթղթերում էլ միմյանց հասցեին ընդհուպ վիրավորանքներ են շարադրում:

 

Ըստ իրավապահ համակարգում տարածված լուրերի՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «պատերազմ» է հայտարարել եւ՛ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, եւ՛ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին:

 

Ըստ իրավապահ համակարգում տարածված լուրերի՝ այս ամենի նպատակը նրանց նոր անձանցով փոխարինելն է:

 

Թե ովքեր են հավանական թեկնածուները քննչական մարմինների, առայժմ մեզ պարզել չհաջողվեց: Կհաջողվի արդյոք Աննա Վարդապետյանին հասնել բարձրաստիճան պաշտոնանկություններին, թե ոչ՝ ցույց կտան զարգացումները:

 

Ակնհայտ է, որ քննիչների ու դատախազների հարաբերություններն այնքան են լարվել, որ լուրջ գործերով քննություն իրականացնող վարչության պետեր պատրաստվում են ազատման դիմում գրել։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Քաղաքականություն

Պատահարներ