Անհայտ անձինք լրագրողին պատկանող 714 ծառ են ոչնչացրել

«Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ նախագահ, լրագրող  Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գնդեվազում հիմնադրածս երկու հա բալի այգին` շուրջ 714 ծառ էր կպած, բոլորը կտրած են, հանցագործությունն իրականացվել է օրերս, կասկածներ ունեմ և դրանք հայտնել եմ ոստիկանությանը։
Իմ նկատմամբ կատարվող հետապնդումները շարունակվում են շուրջ մեկ տարի, իսկ ոստիկանությունն ու քննչական մարմինները դատարանի հետ ձեռ ձեռի տված ոչինչ չեն անում կամ շարունակում են սատարել հանցագործներին»:

Գրառմանը կից նա նաև լուսանկար է հրապարակել:

 

Ֆեյսբուքյան իր էջում դեպքին անդրադարձել է նաև «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը: 

 

«Մի խումբ անհայտ անասուններ ոչնչացրել են բնապահպան/լրագրող Թեհմինե Ենոքյանին պատկանող այգին, որը գտնվում է Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղում։ 
Ըստ տեղեկությունների ոչնչացրել են մոտ 700 հատ մատղաշ բալենու ծառեր։ 
ՀՀ-ում հալածանքները և ճնշումները բնապահպանների և մասնավորապես Թեհմինե Ենոքյանի նկատմամբ շարունակվում են նոր, անմարդկային դրսևորումներով»,- գրել է Դուլգարյանը։

 

Քաղաքականություն