«Ղարաբաղը հայաթափեցիք, հիմա էլ Մեղրին եք հայաթափում, հա՞»․ մեղրեցիները ակցիա են անում

Ղարաբաղը հայաթափեցիք, հիմա էլ Մեղրին եք հայաթափում, հա՞։ Այո, հենց տենց ճիշտ եմ ասում։ Եթե ջուր չեղավ, պարզ է, որ մեղրեցին ուզի էլ, չի կարող մնա։ Այս մասին քիչ առաջ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ ասել է  մասնակիցներից մեկը։ Գրում է «Հրապարակ» օրաթերթը։

 

Հիշեցնենք, որ մեղրեցիները բողոքի ակցիա են իրականացնում, դեմ են Լիճք բնակավայրում պղնձի հանքավայրի շահագործումը։

 

«Տարիներ առաջ ռուսն ու թուրքը պայմանավորվել են, որ Սյունիքի մարզում ինչքան հանք կա, պիտի բացեն։ Հանքերը բացում են, իրանք իրենց շահույթը վերցնում են, ժողովուրդը կոտորվում է ինքնըստինքյան, փախնում ստեղից, տարածքն էլ նվեր են տալիս թուրքին։ Ասեցի՝ ինչ է կատարվում, էս է կատարվում»,- ասել է ակցիայի մասնակիցներից մի տղամարդ։

 

Քաղաքականություն