ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը ինքնաթիռի թռիչքի ժամանակ փորձել է բացել դուռը. ՌԴ

Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկ քաղաքից դեպի մարզկենտրոն Մագադան թռչող ինքնաթիռում գտնվող տղամարդը փորձել է դուրս գալ ինքնաթիռից հենց թռիչքի ժամանակ։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։ 
Ինքնաթիռը իրականացրել է «Ռոսիա» ավիաընկերության չվերթը և օդ է բարձրացել Շերեմետևոյից: Թռիչքի ժամանակ ուղևորներից մեկը վեր է կացել աթոռից և փորձել բացել դուռը, սակայն հաջողվել կանգնեցնել նրան և կապել։ 
Ականատեսների խոսքով` տղամարդու մոտ ալկոհոլի ազդեցության նշաններ չեն նկատել։ Վայրէջքից հետո տղամարդը հանձնվել է ոստիկանությանը։

Քաղաքականություն

Պատահարներ