Ոստիկանությունը Չիկագոյի Trump Tower երկնաքերում ձերբակալել է զինված կնոջը

Ոստիկանությունը ձերբակալել է զինված կնոջը, ով ներխուժել էր Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի Trump Tower ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Chicago Sun-Times-ը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։
 

Նշվում է, որ ինքնաձիգով զինված կինը տեղական ժամանակով կեսօրին մտել է Trump Tower հյուրանոցի սենյակներից մեկը՝ ասելով, որ «հոգնել է ամուսնու վատ վերաբերմունքից»։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության հատուկ ջոկատայինները, իսկ մի քանի ժամ անց կնոջը բերման են ենթարկել։ Ձերբակալության մանրամասները չեն հաղորդվում, ավելի ուշ նրան ուղարկել են բուժզննության։

 

Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Իրավապահ մարմինները կարծում են, որ միջադեպը կենցաղային բնույթ է կրել և չի եղել ահաբեկչական գործողություն։

Քաղաքականություն

Պատահարներ