ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշոտ Փաշինյանը մուգ ակնոցով է, դեմքին բռնության հետքեր չեն երևում․ հաստատում է՝ միջադեպ չի եղել

ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը դրսում պատասխանել է իրեն մոտեցած TV5-ի լրագրողին և ևս մեկ անգամ վերահաստատել՝ որևէ միջադեպ չի եղել։ 

 

Հիշեցնենք՝  ավելի վաղ կրտսեր Փաշինյանը հայտարարություն էր տարածել, որում  ասված է և հերքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե հարձակվել են իր վրա։ 

 

«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել:

Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»,- նշել էր նա։ 

 

Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը հեռացրել էր վերոնշյալ գրառումը։ 

Քաղաքականություն

Պատահարներ