ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելցին կրակել է երեխայի վրա Ալ-Աքսա մզկիթի գրոհի ընթացքում

Զանգվածային բախումներ ոստիկանության հետ Իսրայելի արաբ բնակչություն ունեցող քաղաքներում։ Իսրայելի անվտանգության ուժերը բռնի կերպով տարհանում են հավատացյալներին Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթից, հայտնում է RT-ը։ Երուսաղեմից հյուսիս՝ Կալան-դիա անցակետի մոտ, փոխհրաձգություններ են սկսվել պաղեստինցիների և իսրայելական անվտանգության ուժերի միջև:

Գրոհի ընթացքում բողոքի ցույցերի ժամանակ իսրայելցին կրակել է երեխայի վրա։ Տեղեկանում ենք, որ դեռահասը ողջ է մնացել, գնդակը դիպել է ուսին:

 

Սոցցանցերում հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես են ցուցարարները գրկած տեղափոխում  դպրոցական տղայի, իսկ կրակողը ատրճանակը դնում է պատյանի մեջ ու հեռանում դեպքի վայրից։

 

Հիշեցնենք, որ արդեն երկու օր է`  ցույցերը շարունակվում են:  Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում առնվազն 350 մարդ է ձերբակալվել, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով իսրայելական ոստիկանությանը։ 

Ավելի վաղ հաղորդել էինք,  որ մոտ 100 պաղեստինցիներ վիրավորվել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում Իսրայելի անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ։ Պաղեստինցի բանտարկյալների հարցերով կոմիտեի ներկայացուցիչ Ռիյադ ալ-Աշքարը լրագրողներին հայտնել է, որ Իսրայելը Ալ-Աքսայում իրականացված արշավանքի արդյունքում ավելի քան 200 պաղեստինցի է ձերբակալել։ Իսրայելի գործողություններն արդեն դատապարտվել են Հորդանանի և Եգիպտոսի կողմից։

Քաղաքականություն