Մեկ տուն են մտել սննունդ ու հագուստ հայթաթելու համար․ Սիսիան համայնքի ղեկավար

Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող։

 

Auroranews-ը կապ հաստատեց՝ Սիսիանի համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի հետ, որպեսզի մանրամասն տեղեկություններ ճշտի Բնունիս բնակավայր մտած զինվորականների մասին։ 

 

ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցիները մի քանի տուն են մտել։ Հակոբջանյանը հերքեց այդ լուրը և ասաց, որ զինվորները մեկ տուն են մտել սննունդ ու հագուստ հայթաթելու համար։

 

Սիսիանի համայնքի ղեկավարը այլ մանրամսներ չհաղորդեց։ 

 

Հիշեցնենք՝ Ադրբեջանցիները մտել են Սիսիանի Բնունիս գյուղ, տեղացիները զենքով բրդել, հետ են շպրտել։

Քաղաքականություն

Պատահարներ