Առանց էլեկտրոնային դեղատոմսի հակաբիոտիկներ չեն վաճառվի. Արտակ Ջումայան

Հանրապետութունում կսահմանվի որոշ դեղերի էլեկտրոնային տարբերակով դուրս գրման պարտադիր պահանջ: Առաջինը լինելու են հակաբիոտիկները:  «Արմենպրես»-ի տված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշել է, որ  այդ դեպքում հնարավորություն կլինի գործընթացն ամբողջությամբ վերահսկել:

 

«Եթե էլեկտրոնային տարբերակով դեղատոմս չլինի, ապա դեղատունը իրավունք չի ունենալու վաճառել հակաբիոտիկներ: Առանց դեղատոմսի հակաբիոտիկներ չվաճառելու պահանջն այսօր էլ կա՝ թղթային տարբերակով, սակայն գործնականում, տեսանք, որ գործընթացը բավարար վերահսկողություն չգտավ: Էլեկտրոնային տարբերակով ավելի հեշտ կլինի վերահսկողություն իրականացնելը: Կարծում եմ, որ կունենանք վերահսկողության մակարդակի բարձրացում, օպերատիվ արձագանք՝ ցանկացած խախտուման ժամանակ: Եթե կլինեն տնտեսվարողներ ու բժիշկներ, որոնք կգնան այդ խախտմանը, այսինքն՝ առանց էլեկտրոնային դեղատոմսի կվաճառեն հակաբիոտիկներ, ապա կբացահայտվի մեկ այլ գործիքակազմով, որը նույնպես ներդնում ենք: Խոսքն ամբուլատոր քարտի էլեկոտրոնային տարբերակով ներդրման մասին է: Եթե այնտեղ ախտորոշումը լինի, բայց դեղ նշանակված չլինի, ու դա թղթային տարբերակով դուրս գրված լինի, ապա բուժական գծով պատասխանատուն կտեսնի և վեր կհանի խախտումը»,-ասել է նախարարի տեղակալը:

 

«Հանրապետությունում էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրման ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել: Այն ներդրվում է փուլային տարբերակով: Նախորդ տարվա հուլիսից կենտրոնական գնումներով ստացվող դեղերը դուրս են գրվում էլեկտրոնային տարբերակով: Այն ներդրված է հանրապետության ամբողջ տարածքում: Արդեն 800 հազար դեղատոմս դուրս է գրվել այդ տարբերակով: Այսօր չկա որևէ պոլիկլինիկա, ամբուատորիա, որ չի աշխատում այդ համակարգով»,-ասել է Արտակ Ջումայանը:

 

Շարունակելով բարեփոխումների թեման՝ Արտակ Ջումայանը տեղեկացրեց, որ անցնում են էլեկտրոնային դեղատոմսի համակարգի ներդրման հաջորդ փուլին: Մասնավորապես, անապահովության միավոր ունեցող, ինչպես նաև հաշմանդամության կարգ ունեցող բուժառուների համար դեղատոմսերը դուրս են գրվելու  էլեկտրոնային տարբերակով: Արդեն պիլոտային տարբերակը ներդրվել է Երևանի մեկ պոլիկլինիկայում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում: Այս ընթացքում բոլոր շտկումները կարվեն, որ արդեն ավարտին ամբողջական պրոդուկտը կարողանան ներդնել մյուս պոլիկլինիկաներում:  

 

Հաջորդիվ մի քանի դեղատեսակների սահմանումն է, որոնց դուրս գրումը պարտադիր պետք է լինի էլեկտրոնային տարբերակով:

Քաղաքականություն

Պատահարներ