Ադրբեջանը հետաքրքրված է բոլոր երկրների հետ բարիդրացիական հարաբերություններով. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է բոլոր երկրների, այդ թվում՝ Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններով: Նա նաև նշել է, որ դրական է գնահատում երկու երկրների արտաքին գործերի նախարարների՝ ապրիլի 7-ի և 8-ի հեռախոսազրույցները: 
Նրա խոսքով՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը մանրամասն քննարկել են երկկողմ հարաբերությունները և դրանցում առկա խնդիրները: 
«Տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ փոխադարձ հարգանքը Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է: Բաքուն շարունակում է ջանքեր գործադրել իր ազգային շահերն ու անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- ասել է Հաջիզադեն:

Քաղաքականություն