ԱՄՆ Պետդեպարտամենտը WSJ-ի լրագրողի կալանավորման փաստն համարում է անօրինական

ԱՄՆ Պետդեպարտամենտը լրտեսության կասկածանքով ձերբակալված լրագրող Գերշկովիչին կալանավորման փաստն համարում է անօրինական:

 

The Wall Street Journal-ը հայտնում է, որ նախագահ Բայդենի պատանդների հարցերով հատուկ ներկայացուցիչը կզբաղվի իրենց լրագրողի հետ կապված խնդրով։ 

 

Ինքը՝ WSJ-ի լրագրողը, ով իբր տեղեկություններ է հավաքում ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին, վերջերս փորձել է բողոքարկել իր կալանքը։

 

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  The New York Times և The Washington Post թերթերը ինչպես նաև Bloomberg լրատվական գործակալությունը և Politico պարբերականը կոչ են արել Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչին, ով ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով։

 

Լրագրող Էվան Գերշկովիչին բռնել են Եկատերինբուրգում՝ «Ուրալվագոնզավոդ» ռազմական գործարանի մոտ՝ ռուսական ռազմարդյունաբերական համալիրի մասին լրտեսական տեղեկություններ հավաքելիս: 

Քաղաքականություն