Եգիպտոսից Հայաստան ժամանող օդանավը վայրէջք է կատարել Էրզրումում

Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը իրականացնող եգիպտական AMC ընկերության բոինգ 737 օդանավը այսօր առավոտյան 07: 53 վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում: 

Այս մասին Auroranews-ին հայտնեցին Քաղավիացիայի կոմիտեից: 

 

Ըստ ստացված տվյալների` շուրջ մեկ ժամ պտտվելով Երևանի գլխավերևում, վատ եղանակային պայմանների և ցածր տեսանելիության պայմաններում օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել Էրզրումի օդակայանում: Այս չվերթի օդանավը դեռ Հայաստան չի ժամանել: 

Քաղաքականություն