Մոսկվայից Երեւան ժամանող ինքնաթիռն էլ է վայրէջք կատարել այլ երկրում

Մոսկվա-Երեւան «AIR DILIJANS» ավիաընկերություն 935 չվերթը առավոտյան ժամը 6:40, մառախուղի և ցածր տեսանելիության պայմաններում վայրէջք է կատարել Թբիլիսի օդանավակայանում:  Տեղեկությունը Auroranews-ին հայտենցին Քաղավիացիայի կոմիտեից:

 

Ըստ փոխանցված տվյալների` այս չվերթն արդեն ճանապարհ է վերցրել Երեւան:

 

Քիչ առաջ էլ հայտնել էինք, որ Եգիպտոսից Հայաստան ժամանող օդանավը վայրէջք է կատարել Էրզրումում: 

Քաղաքականություն