Հրամանատար Արմեն Գյոզալյանի կյանքին վտանգ չի սպառնում. ՀԺ

Երեկ վիրավորված Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանի կյանքին վտանգ չի սպառնում, նրա վիճակը կայուն է: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը:

 

Գյոզալյանը վիրավորվել է Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգության ժամանակ:

 

Նա հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը ստանձնել է մի քանի ամիս առաջ՝  ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ փետրվարի 1-ի հրամանագրով: Մինչ այդ զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը:

 

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:

 

Ադրբեջանական սադրանքի հետևանով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր:

Քաղաքականություն