Ադրբեջանցիների և վրացի ոստիկանների միջև ծեծկրտուք է տեղի ունեցել

Վրաստանի Մառնեուլիի շրջանի Դաշտեփե գյուղում (ադրբեջանցիների կոմպակտ բնակության վայր) միջադեպ է տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիական անձանց միջև։

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 12-ին, այն բանից հետո, երբ անսթափ վիճակում գտնվող վարորդը Մառնեուլի-Սադախլո ճանապարհահատվածում պարեկային ոստիկանության ներկայացուցիչները վարորդին հրահանգել են կանգնեցնել մեքենան, որը չի ենթարկվել իրավապահների հրահանգին և շարունակել է ճանապարհը: Նա կորցրել է մեքենայի կառավարումը և մեքենան կողաշրջվել է։

Այնուհետև վարորդը և նրա հետ ավտոմեքենայում գտնվող  երկու անձինք հայհոյել և ֆիզիկական վնասվածքներ են հասցրել իրավապահներին, վնասել են նաև ՆԳՆ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենան։ Միջադեպի ժամանակ դեպքի վայրում հավաքվել է տեղի բնակիչների մի մասը: Նրանք թույլ չեն տվել իրավապահներին ձերբակալել միջադեպին առնչվող անձանց, որոնց էլ հաջողվել է ճողոպրել դեպքի վայրից։ 

Ձեռնարկված օպերատիվ որոնողական և քննչական գործողությունների արդյունքում հանցագործության մեջ մեղադրվող վարորդը և նրա երկու ուղևորները շուտով ձերբակալվել են ոստիկանների կողմից:

 

Քաղաքականություն

Պատահարներ