Ավանեսյանը հայտնել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակի մասին

Վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ ունենք որոշակի դրական տեղաշարժ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


«Երեկ կայունացում ենք ունեցել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ, ինչը շատ լավ է և հուսով ենք` ապաքինումը դրական ընթացքով պետք է լինի»,- ասել է նա։

 

Ավանեսյանը նշեց, որ վիրավորում ստացած մյուս 5 զինծառայողների մոտ ևս որոշակի դրական տեղաշարժ կա։

 

«Այցելել եմ նրանց, շուտափույթ ապաքինում են նրանց մաղթել և հետաքրքրվել եմ նրանց առողջական վիճակի մասին»,- հավելեց նախարարը։

 

Նախարարը փոխանցեց նաև, որ զինվորական կացարանի հրդեհի հետևանքով այվածքներ ստացած և բուժում ստացող զինվորների վիճակը ևս բավարար է, նրանք երկարատև բուժման ընթացքի մեջ են։

 

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ