Երկրորդ ադրբեջանցու մոտ է եղել երեկ սպանված պահնորդի հեռախոսը․ Նաիրա Զոհրաբյան

Քիչ առաջ կապանցիները բռնեցին քաղաք մտած ադրբեջանցուն։ Ֆեսբուքյան իր էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը

 

«Երեկ երեկոյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում հրազենային կրակոցով սպանվել էր պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանը, եւ ըստ որոշ տեղեկությունների՝ սպանություն կատարողն այն ադրբեջանցիներից մեկն էր, ով ներխուժել էլ Սիսիան՝ քաղաքացու տուն ու դրան չէին հասցրել բռնել։

 

Ըստ տեղեկությունների՝ նրա ձեռքին եղել է Հայրապետ Մելիքսեթյանի հեռախոսը։Կապանցիները ադրբեջանցուն հանձնել են իրավապահներին։

Խաղաղության դարաշրջանի բացումը շարունակվում է։ ԱՊԱԳԱ ԿԱ՛»,- գրել է Զոհրաբյանը։

 

Հիշեցնենք՝  ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:

Քաղաքականություն