Կեղտոտ շորերով կասկածելի մարդ են տեսել. ինչպես են գտել ադրբեջանցուն. MediaHub

 ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:

 

MediaHub-ի տեղեկություններով` ադրբեջանցի զինծառայողը հայտաբերվել է Կապան համայնքի Նորաշենիկ ենթաշրջանի Աճանան գյուղում։ 

Աճանանի գյուղապետը՝ Գարիկ Աթայանը լրատվամիջոցի հետ զրույցում պատմել է, որ մայրուղու տարածքում գյուղացիները կեղտոտ, կանաչ շորերով մեկին են տեսել, որը կասկածելի է թվացել իրենց։

 

«Գյուղացիները հետո ոստիկաններին են կանչել, ձերբակալել են։ Գյուղ չի մտել։ Մարդիկ պարզապես այդ ճանապարհահատվածում գործ անելիս են եղել, ինքն էլ, դե, երևի տեսել է մարդաշատ է, գյուղ չի բարձրացել»,-պատմել է նա: 

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանցի երկու զինծառայող է հատել ՀՀ սահմանը:  

 

 

 

Քաղաքականություն