Սայլը տեղից չի շարժվում․ զոհված զինծառայողների ծնողները նստացույց են սկսել ՔԿ-ի մոտ

44-oրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները կրկին Քննչական կոմիտեի շենքի դիմաց են բողոքի ակցիա են իրականացնում։ Ծնողները պնդում են՝ սայլը տեղից չի շարժվում։

 

 Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։
 

Նույն օրը հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է  սկսվել: Ծնողները նաև նստացույց են սկսել ՔԿ-ի մոտ:

 

«Մենք պահանջում ենք անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել մեր մայրերին»,- ասում են նրանք: Նաև երթ է իրականացվելու դեպի կառավարություն:

 

Հավելենք՝ Այսօր լրացել է մեկ տարին, երբ Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»: Այս հայտարարությունից հետո զոհվածների հարազատները բողոքի ակցիաներ էին կազմակերպում՝պնդելով, որ վարչապետն այդ օրը հանցագործության մասին ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Նրանք իրավապահներից պահանջում էին պատասխանատվության ենթարկել երկրի ղեկավարին:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ