ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «2 տարի է՝ դրսում մի բլոգեր կա, որը հաչում է՝ վարկաբեկում է այն ամենն, ինչ ՀՀ-ում կա»․ ՀՌՀ նախագահ

Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ իրավասություն չունեն համացանցի հանդեպ․ «Եվ պարտադիր չէ, որ այդ գործիքները մեր հանձնաժողովին տրվեն։ Որեւէ մարմին պետք է լինի ՀՀ-ում, որը կկարգավորի տեսալսողական բոլոր ծառայությունների գործունեությունը։ Այո, ազգային անվտանգության սպառնալիք կա։ Մեր արժեքներն են խեղաթյուրում, վտանգներ ստեղծում մատաղ սերնդի համար։ 2 տարի է՝ դրսում մի բլոգեր կա։ Արդեն 2 տարի բառի բուն իմաստով հաչում է՝ վարկաբեկում այն ամենն, ինչ ՀՀ-ում կա։ Իր բառամթերքով․․․պետությունը չի կարողանում նրա դեմն առնել։ Սա հանձնաժողովի՞ խնդիրն է։ Ազգային անվտանգությամբ զբաղվում են պետության համապատասխան մարմինները, ոչ թե ՀՌՀ-ն»։

 

 

 

 

 



 

Քաղաքականություն