ՏԵՍԱՆՅՈՒԹ. «400-500 հայի գլուխ կտրել ենք, հլը պարտք ենք». ադրբեջանցին Սյունիքի մարզից «լայվ» է մտել

Ադրբեջանցի երկրորդ զինվորը, որը հատել է ՀՀ տարածքը, հեռախոսով «լայվ» է մտել և ադրբեջաներեն խոսել:

 

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը Auroranews-ին ասաց, որ տեսանյութում ադրբեջանցին ասում է․ «Հայերի արյուն ենք թափել, 400-500 հայի գլուխ կտրել ենք, հլը պարտք ենք, մենք հայրենիքի դավաճան չենք»:

 

ArmLur.am-ին էլ  հայտնի դարձել, ադրբեջանցի զինծառայողին  հայտնաբերել են Կապանի թռչնաֆաբրիկայի տարածքից: Մոտ մեկ ժամ առաջ Շերենց գյուղի տարեց ամուսինները նկատել են տարօրինակ արտաքինով տղամարդու եւ բնակիչներով հավաքվել, շրջափակել են նրան եւ շտապ ահազանգել իրավապահներին և արտակարգ իրավիճակների նախարարությանը:

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: 

 

Քաղաքականություն