ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անզորությունից սիրտս պայթում ա». օգտատերը` ծառահատումների մասին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ծառահատումներ են իրականացնում Սայաթ- Նովա փողոցում: Միքայել Մարգարյան անունով ֆեյսբուքյան օգտատերը գրառում է կատարել, որին կից հրապարակել է տեսանյութ: 

 

«Անզորությունից սիրտս պայթում ա:

Սահմանի անկազմակերպ հանձնումը նայեմ, թե Երևանիս կազմակերպված սպանդը»-գրել է նա:

 

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանից Auroranews-ին տեղեկացրել են, որ այսօր՝ ապրիլի 13-ին, ժամը 10:00, Սայաթ-Նովա պողոտայում (Ֆրանսիայի հրապարակից դեպի Տերյան փողոցի խաչմերուկ հատվածում ) կենսունակության ավարտին մոտ և ամբողջովին դեֆորմացված թեղի մանրատերև ծառերը կփոխարինվեն գնդաձև սոսիներով:

Քաղաքականություն

Պատահարներ