ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիացի ցուցարարները ներխուժել են Moet Hennessy-Louis Vuitton

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցուցարարները ներխուժել են LVMH Moët Hennessy-Louis Vuitton (LVMH) ընկերությունների խմբի գլխավոր գրասենյակ, որն արտադրում է շքեղ ապրանքներ՝ Christian Dior, Louis Vuitton, Givenchy, Guerlain, Moët & Chandon և այլ ապրանքանիշերով: Այս մասին հայտնում է Reuters-ը։ 

Նշվում է, որ ակցիայի հարյուրից ավելի մասնակիցների տեսել են հոլդինգի շտաբ-բնակարաի տարածքում, որը գտնվում է Փարիզի Մոնտենի պողոտայում։ Նրանցից մի քանի տասնյակը միաժամանակ ներս մտնելու փորձ են արել։ 
«Եթե փող եք փնտրում կենսաթոշակները ֆինանսավորելու համար, հանեք այն միլիարդատերերի գրպանից»,- ասել է արհմիության խոսնակ Ֆաբիեն Վիլլեդիեն՝ ընդգծելով, որ բողոքի ակցիան «խորհրդանշական է և խաղաղ»:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Ֆրանսիայի իշխանություններն առանց խորհրդարանում քվեարկության ընդունել են կենսաթոշակային տարիքը մինչև 64 տարեկան բարձրացնելու մասին օրենքը: Օրենքն ընդունելուց հետո հարյուրավոր ֆրանսիացի դուրս է եկել ցույցի՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների։
 

Քաղաքականություն