ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ ներթափանցած երկրորդ ադրբեջանցուն բռնել են բնակիչները․ կադրեր

Համացանցում կադրեր են տարածվում, որում երևում է ՀՀ ներթափանցած երկրորդ ադրբեջանցին։ Ըստ տեսանյութում երևացող կադրերի՝ ոստիկանության ուժերը դեռ տեղում չեն։ 

 

Ըստ Armlur.am-ի՝ նրան հայտնաբերել են Կապանի թռչնաֆաբրիկայի տարածքից: Մոտ մեկ ժամ առաջ Շերենց գյուղի տարեց ամուսինները նկատել են տարօրինակ արտաքինով տղամարդու եւ բնակիչներով հավաքվել, շրջափակել են նրան եւ շտապ ահազանգել իրավապահներին և արտակարգ իրավիճակների նախարարությանը:

 

Նշենք՝ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: 

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողներ էին հայտնվել ՀՀ տարածքում։ 

Քաղաքականություն