ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կուտակումներ Լարսում. տրանզիտ համարանիշներով վարորդները չեն կարողանում մուտք գործել ՌԴ

Տրանզիտ համարանիշներով վարորդները Վերին Լարսի անցակետով չեն կարող մուտք գործել Ռուսաստան: Այս մասին հաղորդում է Readovka-ն` հավելելով, որ հարյուրավոր նման մեքենաներ են կուտակվել վրացական կողմում: 

 

Վրաստանը պնդում է, որ ռուս-վրացական սահմանի փակումը տարանցիկ աշխատողների համար պայմանավորված է Դաշնային մաքսային ծառայության ռեսուրսների ձախողմամբ։ Սակայն ռուսական մաքսատնից հայտարարում են, որ իրենք աշխատում են բնականոն ռեժիմով և խնդիր չունեն։

 

Տուժած վարորդները նշել են, որ արդեն չորրորդ օրն է` սահմանին են,  խցանման մեջ: Միաժամանակ վրացական կողմում չկան զուգարաններ, խանութներ, նույնիսկ գազալցակայաններ, իսկ ըստ տեղեկությունների`  բենզինը վերջացել է։

 

Նշվում է, որ Վրաստանի տարածքից այժմ հանգիստ Ռուսաստան են մտնում սովորական համարներով մեքենաներ, այդ թվում՝ ուկրաինական։ Խնդիրը կապված է հենց տարանցիկ համարների հետ՝ որպես կանոն, դրանք տրվում են արտասահմանում Ռուսաստանի Դաշնություն արտահանելու համար գնված մեքենաների համար։

Քաղաքականություն