Թուրքիայում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավ–արևելքում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD)։

 

«Ադիյամանի Սինջիկ շրջանում ժամը 16:26–ին (Երևանի ժամանակով` 17:26) 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։

 

Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:

 

Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։

Քաղաքականություն

Պատահարներ