Ձերբակալվել է Պենտագոնից գաղտնի և սկանդալային փաստաթղթերի արտահոսքի գործով կասկածյալը

Հետաքննությունների դաշնային բյուրոն(ՀԴԲ) ձերբակալել է Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի կասկածյալին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

 

ՀԴԲ-ն ձերբակալումն իրականացրել է Ջեք Թեյշեյրայի տանը խուզարկությունից հետո։

NYT-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի հետախուզական ստորաբաժանման 21-ամյա անդամ Ջեք Թեյշեյրան եղել է Discord-ի խմբակային չաթի ադմինիստրատորը, որի միջոցով Պենտագոնի գաղտնի տվյալները արտահոսվել են ցանց:

Քաղաքականություն

Պատահարներ