Առողջապահության նախարարը կոչ է անում չնչին հարցերով չզանգել շտապօգնություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խնդրում է չնչին հարցերով չզանգել  շտապօգնություն: Այս մասին ԱԺ-ում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

Նախարարի խոսքով՝  խնդիր է, երբ կարգավորված չէ, թե որ դեպքերում շտապօգնության «դիսպետչերը» կարող է մերժել կանչը:

 

«Ստացվում է՝ ցանկացած կանչի պարագայում շտապօգնությունը մեկնում է դեպքի վայր ու մենք ունենում ենք կարևոր դեպքերի բացթողում և անկարևոր դեպքերի սպասարկում։ Այս պահին աշխատանքներ են տարվում այդ հստակ ուղեցույցերի մշակման ու ամբողջ դիսպետչերական կորպուսի վերապատրաստման առումով։ Ուզում եմ քաղաքացիներին հիշեցնել, որ ամեն մեկի կողմից անհարկի կանչը գուցե ինչ-որ մեկի կայնքի հաշվին է արվում։ Ուղղակի ներարկում անելու, ճնշում իջեցնելու համար կարիք չկա օգտագործել այդ թանկարժեք ծառայությունը»,-նշել է Ավանեսյանը:

 

Նախարարն ավելացրել է, որ աշխատանքներ են տարվում  շտապօգնության մարզային քարտեզագրումը փոխելու ուղղությամբ, ինչն ավելի արդյունավետ կդարձնի շտապօգնության աշխատանքը։

Քաղաքականություն