ՀՀ-ում տարեցտարի աճում է կեսարյան հատումների թիվը, ինչը վատ տենդենց է. նախարար

Հայաստանում տարեցտարի աճում է կեսարյան հատումների թիվը, որը շատ ցավալի ու վատ տենդենց է։ Այս մասին այսօր ԱԺ–ում նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

«Գուցե մարդու իրավունքների տեսանկյունից կինն է որոշում` ինչպես ունենալ երեխային, բայց պետք է հասկանալ, որ դա ուղղակիորեն վնասում է կնոջ առողջությունը և հետագայում ստեղծում բազում խնդիրներ»,– ասել է Ավանեսյանը։

 

ՀՀ առողջապահության նախարարը խոսեց նաև կրծքով կերակրման խրախուսման կարևորության մասին ու նշեց, որ այս պահին պետությունը բավարար միջոցներ չի կիրառում դրա համար։

 

«Տարիներ առաջ արշավային բավական լավ ծրագիր կար, որն ուղղված էր դրան, այնուհետև միջոցները սպառվեցին, ու այն դադարեց»,– հայտարարել է նա։

 

Առողջապահության նախարարությունը նաև ուսումնասիրություններ է արել և պարզել, որ օրենսդրական բացեր` խրախուսման, գովազդի առումով չկան, բայց դրանց գործնական կիրառումը թերի է։ Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է, որ այդ հարցը կլուծվի։

Քաղաքականություն