Կրակոցների հետևանքով Սոթքի հանքավայրը հինգերրորդ օրն է չի գործում

Ադրբեջանական կողմի պարբերաբական վերսկսվող կրակոցների հետեւանքով Սոթքի հանքավայրի աշխատանքը ապրիլի 15-ից դադարեցված է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունից:

 

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից հաղորդել էին, որ երեկ՝ ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

 

Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Քաղաքականություն