ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ակադեմիական քաղաքը ամենակարևոր ծրագրերից է․ ԿԳՄՍ նախարար

Ազգային ժողովում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը անդրադարձավ ակադեմիական քաղաքի կառուցմանը։

 

Ըստ նախարարի՝ Ակադեմիական քաղաքը ամենակարևոր ծրագրերից է, որ պետությունն ու գերատեսչությունն իրականացնելու են։ Նախատեսվում է, որ այն կունենա 44 հազար ուսանող ու դասախոսական կազմ։

 

«Բաղկացած կլինի երեք կլաստերներից․ առաջին կլաստերը արվեստի հետ կապված կլինի ու կտեղադրվի «Հայ ֆիլմի» տարածքում։ Երկրորդը՝ Աշտարակի ֆիզկուլտուրայի ինստիտուտի տարածքում, կլինի տեխնոլոգիական կլաստերը, երրորդը նախատեսում ենք, որ կապված կլինի սպայական, կրթական այլ հատվածների համար»,- մանրամասնեց նախարարը։

 

Նրա խոսքով՝ այս պահին աշխատանքներ են տարվում ակադեմիական քաղաքի հիմնադրամի ստեղծման համար, որն էլ հետագայում զբաղվելու է կրթական քաղաքի կառավարմամբ։ Կրթական քաղաքի հայեցակարգի նախնական տարբերակը կհաստատվի մինչև սեպտեմբեր։

Քաղաքականություն