ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում փչացած միրգ–բանջարեղեն է վաճառվել

Ստեփանակերտում եւ շրջաններում կրկին աշխուժացել են միրգ-բանջարեղենների խանութները։ Կտրոնով վաճռելու նպատակով միրգ-բանջարեղեն բաշխում են այն տնտեսվարողներին, որոնք պետական գրանցումով մինչ օրս գործունեություն են իրականացնում Արցախում:

 

Սակայն վերջին օրերին ավելացել են դժգոհությունները կտրոնով վաճառվող միրգ-բանջարեղենի որակից, սոցցանցերում էլ մտահոգությունը հաստատող լուսանկարներ են հրապարակվել:

 

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ խնդրին անդրադարձել է նաեւ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը. «Բնակչությանն իրացվել է անորկ կամ ոչ պատշաճ որակի ապրանք: Տնտեսվարող սուբյեկտներն օգտվելով նրանից, որ հաճախ ժամանակի սղության պատճռով անհնարին է լինում ստուգել իրացման ենթակ ապրանքի որակական հատկանիշներն ամբողջությամբ, նյութապաշտորեն քաղաքացիներին են իրացրել, մեղմ ասած, անպատշաճ որակի ապրանք»,-ասել է նա:

 

Արցախի պետական տեսչությունների  կառավարման կոմիտեի ներկայացուցիչ Արեն Ավանեսյանը նշեց, որ իրենք ստուգում են, որ բանջարեղենում քիմիկատների քանակը չգերազանցի թույլատրելի նորման, եթե գերազանցում է՝ ոչնչացնում են:

 

Արցախի պետական տեսչությունների  կառավարման կոմիտեի պատասխանատուները նաեւ գնային քաղաքականությանն են հետեւում. «Լոլիկը 800 դրամ, խնձորը 350 դրամ, կարտոֆիլը 300 դրամ, բանանը՝ 850 դրամ է»,-ասել է Ավանեսյանը:

 

Մանրամասները՝  տեսանյութում։

Քաղաքականություն

Պատահարներ