Լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ «Մարգարյան» ծննդատուն

Վերջին օրերին տարբեր սոցիալական կայքերում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ ծննդատան («Մարգարյան» ծննդատուն) շենքում նախատեսվում է դադարեցնել բժշկական գործունեությունը և տեղակայել հյուրանոց։

 

Հայտնում ենք, որ վերոնշյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ 

 

«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ն մտադրություն չունի իր գործունեության ոլորտում որևէ փոփոխություն կատարել, ծննդատան բժշկական անձնակազմը շարունակում է աշխատել բնականոն հունով, ու շարունակելու է ջանքեր գործադրել իր կողմից տրամադրվող բշժկական ծառայությունները բարելավելու և որակը բարձրացնելու ուղղությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ