ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բելգորոդում ՝ պայթյունի վայրում երկրորդ ավիառումբ է հայտնաբերվել․ բնակիչներին տարհանում են

Բելգորոդում պայթյունի վայրում երկրորդ ավիառումբ է հայտնաբերվել, որը չի պայթել։ Այս մասին հայտնում են տեղի լրատվականները։

 

Ավտոբուսների միջոցով տարհանում են ավելի քան 3000 բնակիչ։ Ինչպես ընդգծել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, 17 բազմաբնակարան շենքերի մարդիկ ժամանակավորապես կհեռացվեն վտանգավոր տարածքից։

 

Կադրերում երեւում է, որ տարհանման համար բերվել են մի քանի տասնյակ ավտոբուսներ։ Մարդիկ կտեղափոխվեն ժամանակավոր տեղավորման կենտրոններ։

 

Հիշեցնենք՝ ՌԴ Բելգորոդ քաղաքում տեղի ունեցած պայթյունը տեղի է ունեցել ռուսական օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռից ավիառումբի պատահական անկման հետևանքով։

Քաղաքականություն

Պատահարներ