Վրաստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալ է ձերբակալվել

Վրաստանի պետանվտանգության ծառայության Հակաահաբեկչական կենտրոնն այսօր հաղորդել է երկրի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից մեկի ձերբակալման մասին։ 

 

Գերատեսչության պնդմամբ՝ ձերբակալվածը Վրաստանի քաղաքացի Մալխազ Պակսաշվիլին է, որը 2013 թվականին լքել էր երկիրը՝ մեկնելով Սիրիա և միանալով «Իսլամական պետություն» խմբավորմանը։

 

«2013-ից 2015 թվականներին Պակսաշվիլին ընդգրկված էր Թոխոսաշվիլի եղբայրների զինված խմբում և ակտիվորեն մասնակցում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի կողմից վարվող ռազմական գործողություններին և դրա կազմակերպած ահաբեկչական ակտերին», - հաղորդում է Վրաստանի պետանվտանգության ծառայությունը։

 

Մեղավոր ճանաչվելու դեպքում Պակսաշվիլին կարող է դատապարտվել 10-ից 17 տարվա ազատազրկման։

Քաղաքականություն

Պատահարներ