Այսօր Ստեփանակերտի խանութներին առաքվում է միրգ և բանջարեղեն․ Արցախի տեղեկատվական շտաբ

Այսօր Ստեփանակերտի խանութներին առաքվում է միրգ և բանջարեղեն։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը․

 

«Տեղեկացնում ենք, որ այսօր Ստեփանակերտի խանութներին առաքվում է միրգ և բանջարեղեն, և խաղաղապահների միջոցով իրականացվող հումանիտար բեռների ներկրման լրացուցիչ խոչընդոտների վերացման դեպքում առաջիկա օրերին հնարավոր կլինի բնականոն հուն մտցնել կտրոններով նախատեսված ապրանքատեսակների համապատասխան ծավալների մատակարարումը:

 

Իսկ բոլոր այն քաղաքացիները, ովքեր չեն օգտագործել մինչև ապրիլի 25-ի համար նախատեսված կտրոնները, կարող են դրանցով շարունակել կատարել գնումներ»:

 

Հիշեցնենք՝ Արցախը արդեն 136-րդ օրն է ինչ շրջափակաման մեջ է։

Քաղաքականություն

Պատահարներ