Դասղեկը երեխային հոգեկան հիվանդ է անվանել, հղի մորը քաշքշել են․ «Առավոտ»

Ապրիլի 20-ին բաժին է հրավիրվել Գեղադիր գյուղի բնակչուհի Լ. Հ-ն, որը հաղորդում էր տվել, թե ապրիլի 19-ին որդուն՝ Ս. Վ.-ին, համադասարանցիների ներկայությամբ, դասղեկ Մ. Պ-ն «հոգեկան հիվանդ» էր անվանել, ու ինքն էլ պարզաբանում ստանալու նպատակով ապրիլի 20-ին այցելել էր դպրոց, եւ դասղեկի հետ բարկացած խոսել: Այս մասին գրում է Aravot.am-ը:

«Տիկնոջ պատմելով, այդ ընթացքում դասարան է մտել նույն դպրոցի ուսուցիչ Ա. Խ.-ն ու հարվածելով, քաշքշելով եւ վիրավորելով նրան դուրս հանել դպրոցից՝ պատճառելով ֆիզիկական ցավ՝ հաշվի չառնելով իր հղի լինելը»։
 

Նշվում է, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:
 

Քաղաքականություն

Պատահարներ