Գազալցակայանում հերթի շուրջ ծագած վեճի ժամանակ են ծեծել Տավուշի զինկոմին. նոր մանրամասներ

Հայտնել էինք, որ Տավուշում ծեծի է ենթարկվել զինկոմ Լեռնիկ Օհանյանը։

 

ՀՀ ոստիկանությունից այս կապակցությամբ Auroranews-ին  հայտնել էին, որ ապրիլի 21-ին ժ 21.25-ին Տավուշի բաժնում բուժհաստատությունից հաղորդում ստացվել է, որ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդ։

 

«Նա մեկնած օպերատիվ խմբին հաղորդում է տվել, որ նույն օրը ժ.18.00-ի սահմաններում Տավուշ բնակավայրում գործող ավտոգազալցակայանում գազ լիցքավորելու հերթի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրեն ծեծել են», գրում է Ռադար Արմենիան։

 

Հաղորդումը և կազմված փաստաթղթերն ուղարկվել է ՀՀ ՔԿ Բերդի քննչական բաժին:

Քաղաքականություն

Պատահարներ