«Գոլդեն փելես» հյուրանոցին օտարված 17 000 քմ հողամասը կվերադարձվի պետությանը

«Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն փելես» հյուրանոցին ապօրինի օտարված 17077, 6 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի պետությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։

 

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 26-ի թիվ 622-Ա որոշմամբ և 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 1619-Ա որոշմամբ՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոց և «Գոլդեն Փելիս» ՍՊ ընկերություններին ուղղակի վաճառքի ձևով օտարվել էին համապատասխանաբար՝ 17077,6 քմ և 10000 քմ մակերեսով հողամասեր, այն դեպքում, երբ նշված հողամասերը՝ որպես «Հաղթանակ զբոսայգու» մաս, ընդգրկված էին ՀՀ հողային օրենսգրքով սահմանված օտարման ոչ ենթակա հողամասերի ցանկում, ուստի ենթակա չէին օտարման:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ