Շունն արթնացրել է տիրոջը և փրկել հրդեհից, սակայն ինքը սատկել է. Բրիտանիա

Բրիտանիայում հրդեհի ժամանակ շունը սատկել է՝ փորձելով փրկել տիրոջը, գրում է Газета.Ru-ն`  հղում անելով Mirror-ին։ Քևին Ռեքորդը քնած է եղել, երբ Շոգուն անունով շունն արթնացրել է նրան՝ ցույց տալով, որ տունը այրվում է։ 43-ամյա տղամարդը բացել է աչքերը և տեսել, որ լիցքավորվող էլեկտրական սկուտերից կայծեր են թռչում։ Մի քանի վայրկյան անց բնակարանը սկսել է այրվել։

 

Խուճապի մատնված Քևինին հաջողվել է դուրս գալ ծխապատ սենյակից՝ այրվածքներ ստանալով:  Սակայն նրա շունը չի հասցրել փախչել եւ սատկել է հրդեհից։

 

«Ես չափազանց ապշած եմ կատարվածից, հատկապես Շոգունի կորստից: Նա ինձ համար ամեն ինչ էր, բայց սատկեց՝ փրկելով իմ կյանքը»,- մեկնաբանել է տղամարդը:

 

Ըստ նախնական վարկածի`  հրշեջ-փրկարարները հայտնել են, որ սկուտերը լիցքավորելիս անսարքություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մարտկոցը գերտաքացել է և բռնկվել:

 

Հաղորդվում է` Քևինը գտնվում է հիվանդանոցում վերակենդանացման բաժանմունքում. նրա մարմնի 20 տոկոսը ծածկված է այրվածքներով:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ