ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղամարդը աղյուսով բանկ է թալանել․ ԱՄՆ

ԱՄՆ-ում տղամարդը աղյուսով բանկ է թալանել, գրում է Complex-ը։ Այժմ ոստիկանությունը փնտրում է նրան։

 

Ըստ ոստիկանության՝ կասկածյալը գանձապահից պահանջել է 50.000 դոլար կանխիկ գումար։ Բանկի աշխատակցին վախեցնելու համար տղամարդը աղյուս է դրել սեղանին։ Հաղորդվում է, որ ի վերջո ամերիկացին լքել է բաժինը ընդամենը 500 դոլարով։

 

Չնայած այն հանգամանքին, որ կողոպտիչը ֆիքսվել է տեսախցիկներով, ոստիկաններին դեռ չի հաջողվել ձերբակալել նրան և պարզել տղամարդու ինքնությունն ու գտնվելու վայրը։

 

Ոստիկանները սոցցանցերում կադրեր են տեղադրել դեպքի վայրից և մարդկանց խնդրում են ցանկացած օգնություն ցուցաբերել հետաքննությանը։ 

Քաղաքականություն

Պատահարներ