ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղամարդը թրով ներխուժել է սննդի կետ և մեկ տուփ ծխախոտ պահանջել․ ՌԴ

ՌԴ Օրենբուրգի մարզում 48-ամյա տղամարդը թրով սննդի կետ է թալանել։ Այս մասին հայտնում է հասարակական «Overheard Orenburg»-ը։

 

Դեպքը տեղի է ունեցել Սարաքթաշի սննդի օբյեկտներից մեկում։ Տեսահսկման տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է կասկածելի տղամարդը սառը զենքը ձեռքին ներխուժել շենք և վաճառողուհուց մի տուփ ծխախոտ պահանջել։ Ծխախոտը ստանալուց հետո տղամարդը դիմել է փախուստի։

 

Ավելի ուշ սրճարանի աշխատակիցը գողության մասին հաղորդում է տվել ոստիկանություն։ Տղամարդը կալանավորվել է, նրա դեմ քրեական գործ է հարուցվել «կողոպուտ» հոդվածով։ Նա այժմ գտնվում է բանտում։

Քաղաքականություն

Պատահարներ