18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա իմ երկիրն է». ՌԴ-ում անչափահասները ծեծել են ոչ սլավոնական արտաքինով 2 տղամարդու

Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքում երեք անչափահաս տղաներ այգում դաժան ծեծի են ենթարկել ոչ սլավոնական արտաքինով երկու տղամարդու, ովքեր ալկոհոլ էին օգտագործում: 

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 26-ին Գուսկովի անվան այգում: Երեք դեռահասները նկատել են նստարանին նստած հարբած տղամարդկանց, մոտեցել նրանց և սկսել ծեծել, ապա նրանցից մեկից խլել է տղամարդկանցից մեկի դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բանկային քարտեր:

Տուժածները տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են։ Նրանց վիճակը միջին ծանրության է, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ։ 
 

Մեկ օր անց հարձակվողները բերման են ենթարկվել, հարուցվել է երկու քրեական գործ՝ «Կողոպուտ» և «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը» հոդվածներով: Դատարանի որոշմամբ՝ անչափահասները տնային կալանքի տակ կլինեն մինչև հունիսի 26-ը։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ