Գոհունակության ճիչ արձակող գորշ գայլի պատկեր է հայտնվել Դավթաշենի կամրջի սկզբնամասում․ Shamshyan

Դավթաշենի կամրջի սկզբնամասում՝ պատի վրա, ոռնացող գորշ գայլի նկար է հայտնվել, փոխանցում է Shamshyan.com-ը։ Նշվում է, որ քաղաքացիներն այն նմանեցնում են թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշին, թեև նրա վրայի գրությունը ռուսերեն է։

«Ըստ ընթերցողներից մեկի ահազանգի՝ ռուսերեն տառերով գրված ТОЙ-ը թյուրքական լեզուներով նշանակում է տոն, իսկ АУФ-ը գայլի գոհունակության կանչն է։

Տարօրինակ է, թե ինչպես և ով է նկարել այս պատկերը՝ առանց իրավապահների կողմից նկատվելու, երբ Դավթաշենի կամուրջը շուրջօրյա հսկվում է Ոստիկանության կողմից»,- գրում է լրատվակայքը

 

Քաղաքականություն

Պատահարներ