ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հեղուկ գազի գինը գնալով թանկանում է․ ո՞րն է պատճառը

Auroranews-ը ահազանգեր է ստանում հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման մասին։ Քաղաքացիները նշում են՝ մեկ շաբաթում 70-80 դրամով թանկացել է։ Պարզելու համար, թե որն է գնի նման փոփոխության պատճառը, կապ հաստատեցին հեղուկ գազ ներմուծող մի շարք ընկերությունների հետ։ «Գազ պրոպան» ընկերության գործավարը մեզ հետ զրույցում նշեց՝ պատճառն այն է, որ Վրաստանում օրենք է փոխվել, անցակետերում էլ նախկինի պես չեն աշխատում։ 

 

Նշենք, որ թեմային անդրադարձել է նաև ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը և նշել․ «Խնդիրը չլուծելու դեպքում հնարավոր է մոտակա ժամանակներում Հայաստանում հեղուկ գազի իսպառ դեֆիցիտ լինի։ Պատկան մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի հայկական բեռնատարները կրկին կարողանան առանց խոչընդոտների ներմուծել հեղուկ գազը՝ այդպիսով վերահսկելով և կանխելով հեղուկ գազի շարունակական թանկացումը շուկայում»։

 

«Գազ պրոպան» ընկերության աշխատակցի խոսքը՝ տեսանյութում 

Քաղաքականություն

Պատահարներ