ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս հայտնի բլոգերի առանձնատանը խուզարկություն է կատարվել․ հարուցվել է քրեական գործ

Բլոգեր Ելենա Բլինովսկայայի մերձմոսկովյան Իստրայում գտնվող առանձնատանը խուզարկությունների բացառիկ կադրեր են հայտնվել՝ 918 մլն ռուբլու չափով հարկերից խուսափելու գործով։ Գրում է iz.ru-ն։

 

Տեսանյութում  բլոգերի առանձնատունն է։ Բակում կա խաղահրապարակ, երկու մեքենա և բատուտ։

 

Ապրիլի 27-ին հայտնի դարձավ, որ Բլինովսկայային ձերբակալել են իրավապահները, երբ նա փորձել է հատել Ռուսաստանի Դաշնության սահմանը։ Հարուցվել է քրեական գործ։

 

Բլոգերը կասկածվում է «Անձի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, առանձնապես խոշոր չափերով փողերի օրինականացման մեջ»։

 

Ըստ քննիչների՝ պատճառը եղել է «բիզնեսի բաժանման» խարդախ սխեման, որի օգնությամբ նա սոցիալական ցանցերում տեղեկատվական դասընթացներ է վաճառել։

 

Ավելի վաղ՝ մարտի 22-ին, «Известия»-ին տված հարցազրույցում բլոգերը պնդել էր, որ ինքը խարդախ սխեմաներ չի օգտագործել։ Հարցին, թե ստուգումներ կա՞ն, Բլինովսկայան պատասխանել է, որ մոտ մեկ տարի ստուգում են բոլոր բլոգերներին։

Քաղաքականություն

Պատահարներ