Արցախցինե՛ր, փողային գործարքի մեջ մի մտեք ռուս խաղաղապահների շարքային անձնակազմի հետ. Հոխիկյան

«Կամրջի վրա ադրբեջանական անցակետի մոտ նկարահանված բեմադրությունը տեղի է ունեցել այս կերպ․

Շուշիի շրջանի մի քանի գյուղացիներ՝ Հին Շեն, Մեծ Շեն գյուղ, պայմանավորվել են ռուս խաղաղապահների շարքային կամ ցածր սպայական կազմի հետ, ամենայն գումար փող են տվել, սրանք օգնել են, որ գնան Գորիս»։ Այս մասին գրել է միջէթնիկ հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը: 


«Վերադարձին նույն շարքային զինվորական խաղաղապահները, այլևս տերերը չեն կանգնել հայ գյուղացիներին, և նրանց դիմավորել են ադրբեջանցիները։ Իսկ գիտե՞ք, թե ինչու ռուսները չեն օգնում հայ գյուղացիներին, քանի որ եղել են անօրինական ու թաքուն գործարքներ, մարդիկ առանց գրանցվելու գնացել են Գորիս, ինչի համար ռուս խաղաղապահները կարող են ենթարկվել իրենց հրամանատարությանը։
Դրանց հետևանքով մի հայերի պատճառով և մասնակցությամբ Ադրբեջանին ձեռք են բերում հսկայական քարոզչական միջոցներ։


Սիրելի Արցախցիներ, հերթական անգամ խնդրում եմ, անհրաժեշտ փողային գործարքի մեջ մի մտեք ռուս խաղաղապահների շարքային անձնակազմի հետ։ Քանի դեռ թշնամու կողմից խնդիրներ կան, Գորիս գնացեք բացառապես Արցախի կառավարության կամ ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ։


Շարքային ռուս զինվորականներին օղի կամ փող տալով՝ դուք կոտրում եք մեր պայքարը հանուն անվտանգության, այդկերպ դուք Արցախին օգնում եք թշնամուն։ Մի արեք, մտածեք ձեր երեխաների մասին ոչ թե միայն ստամոքսի մակարդակո ում, այլև անվտանգության։
Իսկ եթե ամեն դեպքում կան մարդիկ, որոնք գերադասում են ռուս շարքային զինվորականներին կամ թեկուզ թշնամու հետ գործարքով իրենց նպատակներին հասնելու համար, ապա ավելի լավ է նմանները հեռանան Արցախից։ Նրանք վնասում են մեր պայքարին»,- գրել է Հոխիկյանը:

Քաղաքականություն

Պատահարներ